Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի (Սենատի) Հանրապետական կուսակցության խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն շնորհակալական նամակ է հղել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին: Նամակում ասված է.
«Պարո՛ն նախագահ Ազգային ժողովի,
Կցանկանայի անկեղծորեն շնորհակալություն հայտնել Ձեր նամակի համար:
Ուրախ եմ, որ մեր Խորհրդարանի ընդունած բանաձևը ընդունվեց որպես հույսի նշան այն սարսափելի փորձությունների և ողբերգությունների ժամանակ, որոնց անսահման քաջությամբ բախվեց Ձեր ժողովուրդը:
Մաղթում եմ, որ այս հույսը հնարավորինս արագ իրականանա, որպեսզի Արցախը կրկին կարողանա կերտել իր ապագան ազատության և անվտանգության մեջ:
Եվ հաճույքով և պատվի զգացումով եմ ընդունում Ձեր ջերմ հրավերը՝ գալ և բացահայտել Արցախն ու արցախցիներին, երբ իրավիճակը դա թույլ տա:
Վերահաստատելով Ձեզ իմ կատարյալ աջակցությունը, ընդունեք, խնդրեմ, պարոն Նախագահ, հարգանքներիս խորին հավաստիքը:
Ձեռագիր՝
Կարող եք վստահ լինել իմ լիակատար աջակցության և ձեր կողմից պաշտպանվող Արցախ երկիր այցելելու ցանկության մեջ:
Բրունո Ռըտայո»: