ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РИА Новости-ի հետ զրույցում ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման շրջանակում մտադիր է քննարկել ռազմատեխնիկական համագործակցության հարցերը:
Նրա խոսքով՝ օրակարգում ընդգրկված են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բոլոր ոլորտներին առնչվող թեմաները:
«Համոզված ենք, որ համագործակցությունը հաջողությամբ կշարունակվի, որում խիստ շահագրգռված է Հայաստանի կառավարությունը»,- շեշտել է ՀՀ վարչապետը: