Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառմամբ բարձր տեխնոլոգիաների ոլորտի 61 ընկերություն դրամաշնորհ է ստացել: Նախորդ տարի մեկնարկած ծրագիրը սառեցվել էր պատերազմի հետևանքով: Նախագծերի ներկայացման փուլում վերանայվել է 23 ընկերության գաղափար ու կայացած ընկերությունների 38 հայտ:
Լուսինե Գրիգորյան, ՀՀ ԲՏԱ նախարարության Բարձր տեխնոլոգիաների վարչության պետ - Տվյալ ընկերությունները կես տարվա ընթացքում տեղում չէին դոփել, ովքեր եկել էին գաղափարով, արդեն ունեին պրոտոտիպ, արդեն պատրաստի պրոդուկտ ու պատրաստվում էին դուրս գալ շուկա, ունեին նախավաճառքներ կամ ռեալ վաճառքներ:
Դրամաշնորհ ստացած «Վումլեռ Էնջիներինգ» ընկերության Pow Me բազմաֆունկցիոնալ լիցքավորման այս սարքը միացնելով համակարգչին՝ հնարավորություն է տալիս զուգահեռ լիցքավորել հեռախոսը, ականջակալը, խելացի ժամացույցը:
Վահան Գրիգորյան, «Վումլեռ Էնջիներինգ» ընկերության տեխնիկական տնօրեն - Սարքը ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհում առաջինն է իր տեսակի մեջ՝ իր ֆունկցիոնալով:
Պետական դրամաշնորհի օգնությամբ հիմա աշխատում են նոր մոդելի նախագծման ուղղությամբ, որից հետո կսկսեն նախավաճառքն ու կիրականցվի արտադրության փուլը:
Վահան Գրիգորյան - Նոր տարբերակի հիմնական տարբերությունները. առաջինը՝ ավելացված է մեջը փոուեր բանկի հնարավորությունը: Առաջին մոդելում դա չկար: Հոսանքի կուտակման հնարավորություն է ավելացված: Շուկայական արժեքը կազմում է մոտ 300 դոլար և ավելի, իսկ մեր սարքավորման արժեքը միասնական՝ մոտ 150 դոլարի սահմաններում, որը կրկնակի էժան է:
17-րդ միջոցառման շահառու ընկերություններին դրամաշնորհ տրամադրվել է նորարական գաղափարների իրագործումը խթանելու, աշխատատեղերի պահպանման և նոր աշխատակիցներ ներգրավելու համար:
Լուսինե Գրիգորյան - Կարծում եմ՝ տարեվերջին էկոհամակարգում դրական ցուցանիշների տեսքով մեր տրամադրած դրամաշնորհների ազդեցությունը կտեսնենք:
17-րդ միջացառման իրականացման համար կառավարությունը հատկացրել է մոտ 1 մլրդ դրամ: