ՊԵԿ նախագահն այսօր լրագրողների խնդրանքով մեկնաբանել է լուրը, թե իր հայրը վարչապետի մարզային այցի ժամանակ մարդկանց ուղղորդել է գնալ հանդիպման:
Էդվարդ Հովհաննիսյանը հերքել է տեղեկությունը:
«Իմ ընտանիքը երբևէ քաղաքականությամբ չի զբաղվել և ավելին՝ չի զբաղվում: Իմ հայրը համայնքի ղեկավար է 2008 թվականից սկսած: Ընդ որում՝ համայնքի ղեկավար է որպես անկուսակցական և որպես անկուսակցական է մասնակցել ընտրություններին:
Որևէ քարոզարշավի կամ մարզային այցերի համայնքի շրջանակից դուրս, համենայն դեպս, չի ներգրավվել»,- ասել է ՊԵԿ նախագահը: