Թուրքիան Եվրամիության անդամակցության թեկնածու է դարձել 22 տարի առաջ: Սակայն այդ ճանապարհը շատ քարքարոտ ու անարդյունք է եղել՝ փոխանցում է Euronews-ը:
2018-ին անդամակցության բանակցությունները սառեցվել էին Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման օրոք Թուրքիայում ժողովրդավարության, օրենքի գերակայության և հիմնարար իրավունքի հարցում հետընթացի մասին Եվրամիության հայտարարության պատճառով:
Իրականում, ԵՄ-Թուրքիա բանակցությունները սառեցվել էին շատ ավելի վաղ: Եվրամիությունն Անկարային հորդորում է ընդունել Կիպրոսի բաժանված կղզու վերամիավորումը: Թուրքիան հրաժարվում է ընդունել որևէ լուծում «կղզու համար երկու պետությունից» բացի:
Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հիմնահարցը, հավանաբար, օրակարգում կլինի այսօր Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդի ղեկավարների՝ Անկարա այցի շրջանակում: