Եվրամիության շատ երկրների իշխանություններ հայտարարել են, որ ունեն կորոնավիրուսի դեմ բավականաչափ պատվաստանյութեր՝ մինչև հունիսի վերջ բնակչության մեծամասնությանը պատվաստելու համար: Այս մասին գրել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Bloomberg-ի հոդվածին:
Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան ու Նիդերլանդները կպատվաստեն բնակչության ավելի քան 55 տոկոսին:
Եվրահանձնաժողովի ղեկավարությունը հայտարարել է, որ շուրջ 450 մլն բնակչություն ունեցող Եվրամիությունը պատվաստանյութի մոտ 360 մլն չափաբաժին կստանա մինչև հունիսի վերջ, որին կգումարվի նաև արդեն առաքված 100 մլն չափաբաժինը:
Եվրամիությանը կմատակարարվեն կորոնավիրուսի դեմ BioNTech-Pfizer, AstraZeneca և Moderna պատվաստանյութեր: