ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն անդրադարձել է դրամի արժեզրկմանը: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նա հայտարարել է, թե դրամի արժեզրկման առնչությամբ իրավիճակը կառավարելի է:
«Բնականաբար, կան համաշխարհային զարգացումներ, դոլարը արժևորվում է աշխարհի բոլոր վալյուտաների նկատմամբ: Կան դրսից եկող գնաճային տարբեր ճնշումներ և այլն: Իրավիճակը կառավարելի է»,- ասաց Երիցյանը: