Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ ՍԴ դիմումի հիման վրա դատաքննության օրը փոխվել է՝ լրացուցիչ ուսումնասիրությունների անհրաժեշտությունից ելնելով: Դատաքննության նոր ամսաթիվ է նշանակվել ապրիլի 16-ը՝ տեղեկացրել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:
«Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի, 202-րդ հոդվածի 1-ին մասի, 259-րդ հոդվածի 2-րդ մասի, 394-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 75-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը կայացրել է աշխատակարգային որոշում՝ լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով գործի վարույթը վերսկսելու մասին։
Դատաքննության նոր ամսաթիվ է նշանակվել 2021 թվականի ապրիլի 16-ը»,- տեղեկացրել է ՍԴ մամուլի քարտուղարը։