Գառնիի ազատամարտիկների գերեզմանատանը հարակից տարածքում համայնքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկել են բարեկարգման աշխատանքներ. նախատեսված է կատարել հողի հարթեցման, կանաչապատման, ծառատնկման աշխատանքներ։
Կոտայքի մարզպետարանից հայտնում են, որ նշված տարածքում լինելու է բարեկարգ պուրակ։