Ապրիլի 7-ին՝ ժամը 18:00-ին, Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում կբացվի ցուցահանդես՝ նվիրված մեծ քանդակագործ Արա Սարգսյանի ծննդյան 119-ամյակին՝ հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Կցուցադրվեն Արա Սարգսյանի ընտանիքին պատկանող արխիվից վարպետի՝ տարբեր ժամանակներում կատարած էսքիզային աշխատանքները, որոնք ցուցադրվելու են առաջին անգամ:
Ժամանակավոր ցուցադրությունը կգործի մինչև ապրիլի 28-ը:
Ցուցահանդեսի շրջանակում ելույթ կունենան «ԱՐԱՐ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար Գոռ Մելքումյան) և «Սոխակ» լարային քառյակը:
Մուտքն ազատ է: