Երևանում կայացել է Հայաստանի հաշմանդամային բազկամարտի առաջնությունը, որին մասնակցել է 64 մարզիկ Հայաստանից և Արցախից:
Մասնակցել են նաև մարզիկներ, ովքեր հաշմանդամություն են ձեռք բերել Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին:
Առաջնության հաղթողները պարգևատրվել են մեդալներով, գավաթով և դրամական պարգևներ ստացել:
Առաջնության արդյունքներով լավագույն մարզիկներից կկազմավորվի հավաքական, որը կանցկացնի հավաքներ, որից հետո թիմը կմասնակցի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին:
Մանրամասները՝ տեսանյութում: