Ապրիլին Ռուսաստանում միաժամանակ կանցկացվի ավելի քան 4000 զորավարժանք: Դրանց աշխարհագրությունը կձգվի մինչև Կուրիլյան կղզիներ: Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ սկսում է Զինված ուժերի մարտական պատրաստության ստուգում: Նա պահանջել է անցկացնել բարձր որակի վարժանքներ և ապահովել անվտանգությունը ռազմական տեխնիկայի տեղաշարժի ժամանակ:
------
Եվրախորհրդի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնել են Թուրքիա՝ պարզաբանելու Անկարայի և Բրյուսելի հարաբերությունները: Մարտին Թուրքիան համաձայնել էր մեղմել քաղաքականությունն Արևելյան Միջերկրական ծովում: Թուրքիան ուսումնասիրություններ էր անում հունական ջրերում: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ողջունել է Անկարայի այդ քայլը, բայց ասել, որ Թուրքիան ԵՄ մտնելու ձգտելուց առաջ դեռ պետք է լուծի մարդու իրավունքների հարցը:
------
Ավստրիայի մայրաքաղաքում նորից ընթանում են Իրանի միջուկային գործարքի ճակատագրին նվիրված բանակցությունները, բայց դրանցից առայժմ լուրջ սպասելիք չկա՝ հայտարարել են մի քանի ժամ տևած հանդիպմանը մասնակցող իրանցի ու ամերիկացի պաշտոնյաները: Հստակ է, որ այս բանակցությունները դժվար ընթացք կունենան՝ հանդիպման նախօրեին հայտարարել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության խոսնակը: Իրանը բացառում է ուղիղ շփումներն ամերիկացի գործընկերների հետ: Թեհրանը պահանջում է անհապաղ վերացնել Դոնալդ Թրամփի սահմանած պատժամիջոցները, Վաշինգտոնը դա միանգամից անել չի կարող: