Մոսկվայում ՌԴ նախագահի հետ հանդիպման նախաշեմին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РИА Новости-ի հետ հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները եղել են և կլինեն առաջնահերթություն Հայաստանի կառավարության համար:
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա դրանք եղել են և կլինեն Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկը: Ես վստահ եմ, որ այսուհետև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բոլոր ոլորտներում կզարգանան՝ հիմնված փոխվստահության և մեր ժողովուրդների միջև բազմադարյա բարեկամական կապերի վրա»,- նշել է ՀՀ վարչապետը: