ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РИА Новости-ի հետ զրույցի ընթացքում ասել է, որ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբում իրավիճակը կարգավորված է, բանակը նախարարների կաբինետի հետ աշխատում է երկրի անվտանգության ամրապնդման համար:
«ԶՈՒ Գլխավոր շտաբի հետ իրավիճակը կարգավորված է, և բանակը Կառավարության հետ լիովին կշարունակի երկրի ամրապնդմանն ու անվտանգության ապահովմանն ուղղված քայլերը»,- ասել է Կառավարության ղեկավարը: