Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վարակվել է կորոնավիրուսով: Վրաց կառավարության ղեկավարի թեստավորման արդյունքը դրական է եղել: Այս մասին այսօր տեղեկացրել են հարևան երկրի կառավարությունից՝ փոխանցում է Интерфакс գործակալությունը:
Նշվում է, որ Վրաստանի վարչապետը լավ է զգում իրեն և ինքնամեկուսացված է: Ղարիբաշվիլին շարունակում է աշխատել հեռավար:
Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին օրվա ընթացքում գրանցվել է վարակման 897 և մահվան 10 նոր դեպք: