ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РИА Новости-ի հետ զրույցում ասել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու հավանականության մասին հնարավոր կլինի խոսել միայն խորհրդարանի արտահերթ ընտրությունների արդյունքներից հետո:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այժմ պատրաստվում է ընտրություններին, և այդ հարցով քննարկումները շարունակվում են: Ինչ վերաբերում է կոալիցիայի ձևավորմանը, ապա այդ մասին հնարավոր կլինի խոսել ընտրությունների արդյունքներից հետո»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: