ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով՝ ՀՀ տնտեսությունը հստակ վերականգնվում է:
«Դատելով առևտրաշրջանառության ծավալների վերաբերյալ ՊԵԿ-ի կատարած վերլուծության տվյալներից՝ այո, ես փաստում եմ, որ տնտեսությունը հստակ վերականգնվում է, քանի որ դրա մասին են խոսում և՛ շրջանառության ծավալները, և՛ հավաքված հարկերը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հովհաննիսյանը:
Նա խոսել է բիզնեսում գոյություն ունեցող ստվերի մասին՝ նշելով, որ այն կա և միշտ լինելու է: «Անգամ կա թույլատրելի ստվերի շրջանակ, որն «արդյունավետ» է, այն պետք է լինի»,- հայտարարեց Հովհաննիսյանը: Սակայն ՊԵԿ նախագահը չհստակեցրեց՝ ստվերը որքան է կազմում: Ըստ նրա՝ գնահատման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: