5 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Ուկրաինայի Խերսոն քաղաքում ընթացող Միկոլի Մանգերայի անվան 15-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչ և կպայքարի ոսկե մեդալի համար:
Չեմպիոնի տիտղոսի համար եզրափակիչ մենամարտում ռինգ դուրս կգան 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:
Միկոլի Մանգերայի անվան մրցաշարում ևս 5 հայ բռնցքամարտիկ կարժանանա բրոնզե պարգևի: Պատվո հարթակի 3-րդ աստիճանին կկանգնեն 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 63 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, և 69 կգ քաշայիններ Արսեն Պողոսյանն ու Արմեն Մաշակարյանը:
Եզրափակիչները կկայանան ապրիլի 6-ին՝ Երևանի ժամանակով 19:30-ից սկսած: