Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն զգուշացրել է, որ երկրում համաճարակային իրավիճակը վատթարանում է, ավելանում է վարակի ամենօրյա դեպքերի թիվը, գրում է aliq-ը:
«Կորոնավիրուսի տարածման օջախներ են ձևավորվել Սամեգրելոյում, Շիդա Քարթլիում և Գուրիայում, սա խոսում է այն մասին, որ հնարավոր է՝ երկրում վարակի համընդհանուր տարածում սկսվի»,- հայտարարել է Գամկրելիձեն:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրենի խոսքով՝ առաջին հերթին պետք է խստացվի հսկողությունը հանձնարարականների կատարման հանդեպ, և եթե բնակչությունը կատարի վարակաբանների պահանջները, խիստ սահմանափակումների կարիք չի լինի:
Կորոնավիրուսի ապրիլի 5-ի տվյալների համաձայն՝ Վրաստանում արձանագրվել է վարակի 228 դեպք, 11 մահ, բուժվել է 425 պացիենտ: