Չինաստանը փորձում է մեծացնել ներկայացվածությունը տարածաշրջանում՝ Իրանի հետ հարաբերությունների սերտացմամբ: Պեկին-Թեհրան՝ մոտ 400 մլրդ դոլարանոց տնտեսական գործարքը, փորձագետների գնահատմամբ, կփոխի ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի քաղաքական դասավորվածությունը:
Դաշինքի կողմերից մեկն աշխարհի երկրորդ մեծագույն տնտեսությամբ Չինաստանն է, մյուսը՝ աշխարհի մեծագույն տնտեսությամբ երկրի՝ ԱՄՆ-ի գլխավոր հակառակորդներից Իրանը: Ու եթե Չինաստանի այս քայլը կարող է մարտահրավեր դիտարկվել ԱՄՆ-ին, Իրանի համար մոտ կես տրիլիոնի հասնող գործարքը փրկօղակ կդառնա: