Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 2-5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 122 դեպք, որից 20-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 28, մարմնական վնասվածք պատճառելու` 20, խարդախության` 11, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, թմրանյութի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 5-ական, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ծեծի՝ 2-ական, անձի առևանգման, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու, մարդկանց առևտրի կամ սեռական շահագործման, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ինքնիրավչության, սահմանն ապօրինի հատելու, ապօրինի զինամթերք ձեռք բերելու և անհետաձգելի միջամտության որոշման պահանջները չկատարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 17, խարդախության, բնակարանային գողության և համակարգչային հանցագործության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար. 2 մարդ զոհվել է, 41-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: