ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 29-ից ապրիլի 4-ը:
Սևանա լճի մակարդակը մարտի 29-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում՝ բարձրացել է 1 սմ-ով և կազմել` 1900.64 մ (04.04.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 19 սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 12 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով մարտի 29-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում՝ Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 3.449 մլն. մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից ապրիլի 4-ը ներառյալ՝ 34.614 մլն. մ³: