Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանշային է «Տոկիո-2020»-ի համար:
Հայաստանի հավաքականից առաջինը պայքարի մեջ է մտել 55 կգ քաշային Իզաբել Յայլյանը: Պոկում վարժությունում հայ ծանրորդը հստակ կատարել է առաջին 2 մոտեցումը՝ գլխավերևում ֆիքսելով 90 կգ-անոց ծանրաձողը: Երրորդ մոտեցմամբ Յայլյանը չի բարձրացրել 92 կգ-անոց ծանրաձողը, բայց նվաճել է փոքր արծաթե մեդալ:
Հրում վարժությունը մեր մարզիկն ավարտել է 105 կգ արդյունքով: Առաջին մոտեցումը հստակ էր, իսկ երկրորդ ու երրորդ մոտեցումների ժամանակ չի կարողացել ֆիքսել 110 կգ-անոց ծանրաձողը՝ երկամարտում 195 կգ արդյունքով գրավելով 4-րդ հորիզոնականը:
Հաղթողի կոչումը երկամարտի 208 կգ արդյունքով նվաճել է Ուկրաինայից Կամիլա Կոնոտոպը: