Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը Եղվարդ խոշորացված համայնքի ղեկավար Նորիկ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում համայնքի մարզադպրոցի հարևանությամբ կառուցվող քաղաքային զբոսայգու տարածք և հետևել իրականացվող աշխատանքներին: Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը:
«Եղվարդ համայնքի ղեկավարը մարզպետին ներկայացրել է, որ համայնքում երբևէ քաղաքային զբոսայգի չի եղել, և հանգստյան գոտու կառուցումը միտված է աշխուժացնելու համայնքային կյանքը, լցնելու քաղաքացիների առօրյան:
Եղվարդում սա լինելու է առաջին զբոսայգին՝ փոքրիկների համար նախատեսված լողավազանով, խաղահրապարակով, շատրվաններով, բեմահարթակով և այլ հարմարություններով:
Աշխատանքների մեծ մասն արված է: Առաջիկայում տարածքը սալիկապատվելու, կանաչապատվելու և բարեկարգվելու է: Այգու շահագործումը նախատեսված է ամռանը»,- գրել է մարզպետը: