Իրանում սկսվել է կորոնավիրուսի չորրորդ ալիքը՝ РИА Новости-ին ասել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական խոսնակ Սիմա Սադաթ Լարին:
Ավելի վաղ Իրանում COVID-19-ի դեմ պայքարի շտաբի ներկայացուցիչը կորոնավիրուսային վարակի աճը կապել էր իրանական նոր տարվա՝ Նովրուզի արձակուրդի հետ: Մարտի 21-ին երկրի տարածքում ավելացել էր քաղաքացիների ուղևորությունների թիվը, իրանցիները նշում էին Նովրուզը: Իրանի նախագահ Հասան Ռոհանին էլ ապրիլի սկզբին հայտարարեց չորրորդ ալիքի առկայության մասին երկրի որոշ նահանգներում:
Ապրիլի 5-ին Իրանը գրանցել է կորոնավիրուսի օրական գրեթե 13890 նոր դեպք, ինչը նշանակում է, որ համաճարակը մոտենում է այդ երկրում գրանցված հակառեկորդի ցուցանիշին՝ 14051 դեպք: Իսլամական Հանրապետությունում կատարվում են պատվաստումներ «Սպուտնիկ V»-ով, AstraZeneca-ով, ինչպես նաև չինական պատվաստանյութով: