Իսրայելը վերսկսել է դատական լսումները վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ երեք գործով: Կառավարության ղեկավարը մեղադրվում է հասարակության վստահությունը չարաշահելու, խարդախության և կոռուպցիայի համար, գրում է euronews-ը: Նեթանյահուն չի ընդունում մեղադրանքները:
Երուսաղեմի շրջանային դատարանի մոտ հավաքվել էին Նեթանյահուի կողմնակիցներն ու հակառակորդները: Վերջինները պահանջում էին նրա հրաժարականը:
Սպասվում է, որ վարչապետը կմասնակցի երկու տարվա ընթացքում չորրորդ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիա ստեղծելու բանակցություններին: Ընտրություններում Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը ստացավ մանդատների մեծ մասը, բայց դա բավարար չէ նախարարների կաբինետ ձևավորելու համար:
Իսրայելի նախագահ Ռիվլինը խորհրդակցություններ է անցկացնում խորհրդարան մտած 13 կուսակցության ներկայացուցիչների հետ: Մինչև ապրիլի 7-ը նա պետք է հանձնարարի պատգամավորներից մեկին ՝ ստեղծել կոալիցիոն կառավարություն: