ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 7-ի Մոսկվայում քննարկելու են նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման ընթացքը, երկկողմ ռազմավարական գործընկերությունը և ինտեգրացիոն գործընթացները:
«Նախատեսվում է դիտարկել 2020 թ. նոյեմբերի 9-ին և 2021 թ. հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը, մասնավորապես` Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման համատեքստում»,- ասված է
Կրեմլի հաղորդագրության մեջ:
Պուտինը և Փաշինյանը կքննարկեն նաև ռուս-հայկական ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային հարաբերությունները, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության հեռանկարները: