Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի անվտանգության ծառայության ներկայացուցիչը հայտարարել է, որ նահանգում ձերբակալվել են տարբեր երկրների անվտանգության ծառայությունների հետ կապված մի քանի լրտեսներ և մի իսրայելցի լրտես՝ հայտնում է Pars Today-ը:
Պաշտոնյան լրագրողներին ասել է, որ այս ընթացքում նահանգում ահաբեկիչներ չեն ձերբակալվել: Նա ասել է. «Ձերբակալվել են նաև կազմակերպված հանցավոր խմբավորման 19 անդամներ՝ բանկային կեղծ չեկեր պատրաստելու և փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով»: