30 տարվա պետության մեջ այսպիսի ճանապարհներ չեն կարող լինել, մեր երկրում 7000 կմ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհ կա, և դա նորոգված պահելը մեծ խնդիր չի: Այդ մասին մարտի 28-ին Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Տեսանյութը՝ «Ճանապարհաշինությունը՝ Կառավարության առաջնահերթությունների թվում» վերտառությամբ Կառավարության ղեկավարը տեղադրել է Ֆեյսբուքի իր էջում։
Նա նշել է, որ 2 տարում այս Կառավարությունը շուրջ 1000 կմ-ից ավելի ճանապարհ է նորոգել: