Այսօր Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում վերջին հրաժեշտն են տվել Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին։
Լեգենդար Կոմանդոսը կյանքից հեռացել էր մարտի 31-ին, 81 տարեկանում։ Նրան հուղարկավորել են Դավթաշենի ընտանեկան գերեզմանոցում՝ իր ցանկության համաձայն։
Զինակից ընկերներն ու քաղաքացիները ծափերով են հրաժեշտ տվել հերոսին:
Արցախյան ազատագրական պայքարում Կոմանդոսն անգնահատելի ներդրում է ունեցել, 1991 թվականին նշանակվել է Հայաստանի պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը նրա հրամանատարությամբ ազատագրել են Հադրութի շրջանի Տող գյուղը։ 1992 թվականի մայիսի Շուշիի ազատագրման գործողության գլխավոր դերակատարներից մեկն էր: «Հարսանիք լեռներում» գործողությունը դարձավ ռազմարվեստի պատմության լավագույն օրինակներից մեկը: