Սուեզի ջրանցքի շրջափակումն ավարտվել է: Բեռնարկղեր տեղափոխող հսկա նավի պատճառով փակված ջրանցքը բացվել է, և կայանված վերջին նավերն այսօր շարժվել են: Այս մասին տեղեկանում ենք Guardian պարբերականից:
400-ից ավելի նավեր խցանվել էին Միջերկրական և Կարմիր ծովերում, երբ 400 մետր երկարությամբ հսկա նավը մարտի 23-ին ծանծաղուտի մեջ էր խրվել կենսական նշանակության ջրանցքում: Ջրանցքը հսկայից ազատել են միայն երկուշաբթի օրը:
Դեպքի առնչությամբ քննություն էր սկսվել՝ պարզելու տեղի ունեցածի հանգամանքներն ու պատճառները: Քննության արդյունքները կհրապարակվեն մի քանի օրից: