Սյունիքի մարզում մանկապարտեզների նորոգումը մեր սուբվենցիոն ծրագրերի առաջնահերթություններից է. տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Միայն Սիսիան համայնքում 2020-21 թթ. ընթացքում վերանորոգվել են Նորավան, Շամ, Վաղատին, Տոլորս բնակավայրերի, Սիսիանի թիվ 2, թիվ 3 մանկապարտեզները:
Երեխաների համար նոր, բարեկեցիկ միջավայր ապահովելու նպատակով արդիականացվել է նաև նախակրթարանների գույքը:
Սյունիքի այլ համայնքներում ևս սուբվենցիոն ծրագրերով շարունակվում է ինչպես մանկապարտեզների, այնպես էլ այլ ենթակառուցվածքների բարեկարգումը»,- գրել է նախարար Պապիկյանը Ֆեյսբուքում: