Սույն թվականի ապրիլի 3-ին՝ տեղական ժամանակով ժամը 12:15-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 08:15-ին), ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.30⁰ և արևելյան երկայնության 46.03⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Դաստակերտ քաղաքից 8 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ: