Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի թևկապը բարեգործական աճուրդում վաճառվել է 63 700 եվրոյով: Գումարը կհատկացվի ողնուղեղային խնդիր ունեցող 6 ամսական սերբ տղայի բուժմանը:
Հիշեցնենք, որ Սերբիայի հավաքականի հետ հանդիպման ավելացված ժամանակի երրորդ րոպեին Ռոնալդուն գրավել էր մրցակցի դարպասը, սակայն սերբերի պաշտպան Ստեֆան Միտրովիչը դարպասից սահանկումով հեռացրել էր գնդակը։
Մրցավարները գոլ չէին գրանցել, իսկ Ռոնալդուն նյարդայնացած խաղադաշտից դուրս գալիս թևկապը նետել էր խոտածածկին, իսկ Բելգրադի ստադիոնի աշխատակիցն ավագի թևկապը փոխանցել էր բարեգործական ընկերության: