ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբից իրազեկում են, որ շտաբի սոցիալական ծառայությունների գրասենյակի՝ ՍԾՏԳ (սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն) տարածքային բաժինների կողմից՝ 01.01.2021-01.04.2021 թթ. ընկած ժամանակահատվածում պետական նպաստ է նշանակվել 549 անձնական գործերով, որից 76-ը՝ Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով:
Նպաստ է նշանակվել նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների երեխաների համար:
Վերահաշվարկ է կատարվել 112 անձնական գործերում, ամուսնության միանվագ նպաստ է տրամադրվել 59 անձանց, իսկ ծննդյան միանվագ նպաստ՝ 211 նորածին երեխաների:
Տոն և հիշարժան օրերի կապակցությամբ տրվող օժանդակության համար ընդունվել և նշանակվել է 90 անձնական գործ. «Մարտական խաչի» մեկ անձնական գործ, երկու և ավելի զոհ ունեցող ընտանիքներին ամենամսյա դրամական օժանդակության համար ընդունվել է 11 գործ: Տրամադրվել է 5 տեղեկանք: