Կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութ ստանալուց հետո Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Այս մասին տեղեկացնում է The Times of Israel պարբերականը:
«37.3 աստիճան տաքություն և թեթև գլխացավ ունենալուց հետո ես թեստավորվել եմ, որի պատասխանը դրական է եղել»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Արգենտինայի նախագահը:
62-ամյա նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը որպես կանխարգելիչ միջոց մեկուսացվել է, թեպետ առողջական լավ վիճակում է գտնվում: