Հաշվի առնելով վերջին օրերին հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին հուզող խնդիրների վերաբերյալ հանրային հարթակում ծավալվող քննարկումները, մասնավորապես՝ Ռեստորանների հայկական միության բարձրաձայնած մտահոգությունները` Պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամություն է հայտնում կազմակերպել ևս մեկ հանդիպում ոլորտի բոլոր ներկայացուցիչների հետ:
Նկատի ունենալով, որ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների մոտ դեռևս առկա են ՊԵԿ-ի կողմից իրականացվող հսկողական աշխատանքների մասով մտահոգություններ, լիարժեք փոխըմբռնման հասնելու նպատակով բաց քննարկման հարթակը ևս մեկ հնարավորություն է համատեղ ի մի բերել և գույքագրել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը:
Գործընկերային մթնոլորտում տնտեսվարողների հետ նախաձեռնվող լրացուցիչ այս հանդիպմանը Կոմիտեն ակնկալում է, որ կվերհանվեն հուզող բոլոր խնդիրները և լուծումներ կգտնվեն՝ ի շահ ոլորտի զարգացման ու ՀՀ օրենսդրության լիարժեք պահպանման:
Հանդիպումը նախատեսվում է կազմակերպել ապրիլի 7-ին՝ ժամը 14.30-ին, ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում: ՊԵԿ-ն ակնկալում է ակտիվ մասնակցություն և կառուցողական քննարկում: