Իտալական «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է սրունքի մկանային վնասվածքից, սակայն ընդհանուր խմբում դեռ չի մարզվել՝ հայտնում են իտալական լրատվամիջոցները:
«Մխիթարյանն արդեն մարզվում է, բարելավում է մարզավիճակը, սակայն նրա վիճակը կգնահատենք հաջորդ շաբաթ»,- ասել է Պաուլու Ֆոնսեկան:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Շախտյորի» դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով բաց թողեց նաև Հայաստանի հավաքականի հաղթական 3 խաղերը: Ապրիլի 8-ին «Ռոման» Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում կհյուրընկալվի Ամստերդամի «Այաքսին»: