Տեղի է ունեցել Երևանի 2021 թ. պատանիների և աղջիկների շախմատի առաջնության փակման հանդիսավոր արարողությունը:
Մինչև 8 տարեկան տղաների մրցապայքարում լավագույնը ճանաչվել է Սևակ Ափիկյանը, մինչև 10 տարեկանների՝ Տիգրան Դադասյանը, մինչև 12 տարեկանների՝ Վաչե Հովակիմյանը, մինչև 14 տարեկանների՝ Էդգար Հայրապետյանը:
Աղջիկների պայքարում մինչև 10 տարեկանների առաջնության հաղթող է ճանաչվել Գաբրիելա Հարությունյանը, մինչև 12 տարեկանների պայքարում՝ Մարիա Գալստյանը:
Հաղթողներին մրցանակները հանձնել են ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանը, նախագահության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանը, նախագահության անդամ Յուրի Համբարձումյանը:
Լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցները հնարավորություն են ստացել մրցել ապրիլի 13-ից մեկնարկող Հայաստանի առաջնությանը: