Իրանական կողմը մտադիր չէ ընդունել պատժամիջոցների կիրառումն աստիճանաբար կասեցնելու ԱՄՆ-ի առաջարկը: Այս մասին այսօր հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Պատժամիջոցներն աստիճանաբար հանելու առաջարկը չի քննարկվում: Իրանի վերջնական դիրքորոշումը ամերիկյան բոլոր պատժամիջոցների կասեցումն է»,-հայտարարել է նա:
Նախօրեին Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սակին հայտարարել էր, որ միջուկային գործարքին վերադառնալը կարող է ձգձգվել: Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթ Վիեննայում նախանշված հանդիպումը կարող է շատ օգտակար լինել, եթե նույնիսկ առջևում երկար դիվանագիտական ճանապարհ կա անցնելու: