Եվրոպայի օլիմպիական կոմիտեն ընդլայնում է Եվրոպական խաղերի ծրագրում եղած մարզաձևերի ցանկը: 2023 թ. ամռանը Լեհաստանում կայանալիք երրորդ խաղերում հանդես կգան նաև ժայռամագլցման ու եռամարտի ներկայացուցիչները:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ խաղերը համակարգող հանձնաժողովի նախագահ Հասան Արատն ասել է, որ նշած մարզաձևերը հետաքրքիր են, սիրված են երկրպագուների շրջանում: 2023-ի խաղերի ծրագիրը կլինի համապարփակ և նորարարական: Տոկիոյի օլիմպիական խաղերում իր նորամուտը նշող սպորտային լեռնագնացությունը առաջին անգամ կներկայանա Եվրոպականում: Մի շարք մարզաձևերում կխաղարկվեն «Փարիզ-2024» ամառային մարզահանդեսի ուղեգրեր: