Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 3-ին՝ Ավագ շաբաթվա երեկոյան, Ս. Գայանե վանքում ներկա է գտնվել Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագին:
Արարողությունը հանդիսապետել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, մասնակցել են Մայր Աթոռի միաբաններ և ուխտավորներ: Ճրագալույցի պատարագով սկսվում է Սուրբ Հարության տոնը:
Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագից հետո Հանրապետության նախագահը հայրապետական նստավայրում ներկա է գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ և Սուրբ Էջմիածնի միաբանների մասնակցությամբ կատարված տնօրհնեքի կարգին:
Հանրապետության նախագահը Սուրբ Հարության տոնի առթիվ շնորհավորել է Վեհափառ Հայրապետին և Մայր Աթոռի միաբաններին: