Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 4-7-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Սյունիքի հովտային գոտում արդեն ապրիլի 8-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +27․․․+30, Արարատյան դաշտում և Երևանում +26․․․+28 աստիճանի՝ տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:
Հանրապետության տարածքում՝ ապրիլի 3-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Ապրիլի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-8-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում ապրիլի 3-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: