Հանրապետության տարածքում ապրիլի 3-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Ապրիլի 4-7-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևելյան է՝ 2-5 մ/վ:
Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 4-7-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
Սյունիքի հովտային գոտում արդեն ապրիլի 7-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +26…+29, Արարատյան դաշտում և Երևանում՝ +24…+27 աստիճանի։
Երևանում ապրիլի 3-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 4-7-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մանրամասները՝ տեսանյութում: