Այսօր ժամը 13.00-ին տեղի կունենա Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հուղարկավորությունը: Մինչ այդ Սբ. Հովհաննես եկեղեցում անցկացվում է վերջին հրաժեշտի արարողությունը:
Լեգենդար Կոմանդոսը կյանքից հեռացել էր մարտի 31-ին, 81 տարեկանում։
Արցախյան ազատագրական պայքարում Կոմանդոսն անգնահատելի ներդրում է ունեցել, 1991 թվականին նշանակվել է Հայաստանի պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը նրա հրամանատարությամբ ազատագրել են Հադրութի շրջանի Տող գյուղը։
1992 թվականի մայիսի Շուշիի ազատագրման գործողության գլխավոր դերակատարներից մեկն էր: «Հարսանիք լեռներում» օպերացիան դարձավ ռազմարվեստի պատմության լավագույն օրինակներից մեկը:
Կոմանդոսի մարմինը դեռևս կենդանության օրոք հայտնած ցանկության համաձայն, կամփոփվի Դավթաշենի ընտանեկան գերեզմանոցում: