Այսօր ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի և ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի ուղեկցությամբ մասնակցել է «Միասնություն սպորտով» խորագիրը կրող Հայաստանի քիք բոքսինգի ուժեղագույն ակումբների առաջնության բացման արարողությանը՝ նվիրված Արցախյան պատերազմում զոհված զինվորների հիշատակին։
Ներկաները ողջունել են նախաձեռնությունը, համոզմունք հայտնել, որ այն՝ որպես ռազմահայրենասիրական յուրօրինակ դաս, կծառայի մատաղ սերունդներին կրթելու համար: ԱԺ նախագահը մասնակիցներին հաջողություն և հաղթանակ է մաղթել:
Խաղերին մասնակցում էր նաև Արցախի հավաքականը։