Ռուսաստանը ՆԱՏՕ-ին զգուշացրել է Ուկրաինայում Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական ներկայության համար՝ նշելով, որ նման քայլը կխորացնի լարվածությունը սահմանին՝ փոխանցում է իրանական Mehr գործակալությունը:
Պաշտոնական Մոսկվայի մեկնաբանությունները հետևել են Ուկրաինայի արևելքում ռուսական զորախմբերի տեղակայման վերաբերյալ ՆԱՏՕ-ի բարձրաձայնած մտահոգությանը:
Վերջին շաբաթներին իրավիճակը խիստ սրվել է ռուս-ուկրաինական սահմանին: Ավելի վաղ ռուսական կողմը նշել էր, որ Դոնբասում հակամարտության սրումը կարող է «ոչնչացնել» Ուկրաինան: