Ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնը վերադառնում է՝ պահպանելով համաճարակային անվտանգության կանոնները: Այս մասին հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը:
Ֆրանկոֆոն երկրների արտադրության 9 ֆիլմ ապրիլի 6-13-ը կցուցադրվի «Մոսկվա» կինոթատրոնում:
«Կատակերգություն, դրամա, փաստավավերագրական, անիմացիա և այլն․ յուրաքանչյուրը կգտնի իր նախընտրած ֆիլմը:
Միջոցառումը կազմակերպվում է Հայաստանում Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բելգիայի և Կանադայի դեսպանությունների կողմից»,- հայտնում են դեսպանությունից:
Մուտքն անվճար է: Ֆիլմերը ֆրանսերեն են՝ հայերեն կամ ռուսերեն ենթագրերով: