Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ապրիլի 1-ից Արևմտյան մաքսատուն-վարչության բացթողման բաժնի 3-րդ (փոստային) բաժանմունքն արդեն գործում է երկուշաբթի-շաբաթ օրերին` ժամը 09։00-21։00-ն:
Քաղաքացիներն իրենց ծանրոցն ստանալու համար կարող են մոտենալ «Հայփոստ» ՓԲԸ փոստի փոխանակման կենտրոն` Տիգրան Մեծի պողոտա, 1-ին նրբանցք, 9-րդ շենք: Նախկինում բաժանմունքը գործում էր շաբաթվա 5 աշխատանքային օրերին` առավոտյան 09:00-18:00-ն, իսկ շաբաթ օրերին հերթապահություն էր իրականացվում 10:00-13:00-ն: Էլեկտրոնային առևտրի զարգացմանը համահունչ՝ քաղաքացիների հարմարավետության համար փոստային բաժանմունքի աշխատանքային գրաֆիկն ընդլայնվել է:
Քաղաքացիների սպասարկումն արագ իրականացնելու նպատակով փոստային բաժանմունքը համալրվել է մաքսային ձևակերպում և բացթողում իրականացնող աշխատակիցներով:
Գործում է նաև հերթերի էլեկտրոնային կառավարման համակարգ: