Բրազիլիայում հաստատվել է կորոնավիրուսի նոր հակառեկորդ՝ վերջին 24 ժամվա ընթացքում վարակից զոհերի թիվը հասել է 3950-ի՝ գրում է euronews-ը: Բրազիլացի վիրուսաբաններն էլ Սան Պաուլու նահանգում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր տեսակ, որը միաժամանակ նման է «բրազիլական» և «հարավաֆրիկյան» շտամներին: Առայժմ հայտնի է մեկ հիվանդ կնոջ մասին, բժիշկները ուշադիր ուսումնասիրում են նոր մուտացիան:
Այս ֆոնի վրա Ռիո դե Ժանեյրոյում տասնօրյա լոքդաուն է հաստատվել, փակվել են բոլոր հաստատությունները՝ բացառությամբ կենսական նշանակության օբյեկտների:
Քիչ չեն երկրում կարանտինային միջոցառումների հակառակորդները: Նրանց թվում է նաև նախագահ Բոլսոնարոն, որը պաշտպանում է համաքաղաքացիների փող աշխատելու իրավունքը: Ռիոյի բնակիչները մասնակցել են բողոքի ցույցին: